Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը ժամանել է Երևան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը ժամանել է Երևան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի էջից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը Երևան է ժամանել՝ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ:

Հոկտեմբերի 9-ին նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ, կլինեն հանդիպումներ նաև ՀՀ ղեկավարության հետ:

Հոկտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Հանդիպումը համարվում է միջկառավարական խորհրդի նիստ, եթե մասնակցում են բոլոր կողմերը, սակայն ղրղզական կողմի չմասնակցելու պարագայում մյուս երկրների վարչապետների մասնակցությամբ կանցկացվի աշխատանքային հանդիպում: