Ալմաթիում կշարունակվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի Ջեյհուն Բայրամովի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները մայիսի 11-ին կշարունակվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունից։

«Այսօր շարունակվում են բանակցությունները ադրբեջանական և հայկական կողմերի միջև»,-նշել են Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում: