Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

exanak

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 12-ին, 13-ին սպասվում է կարճատև անձրև, առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։

Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի գիշերը շրջանների զգալի մասում, 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։