Վրաստանի Բաթումի քաղաքի Մայիսի 26 փողոցում բնակելի շենք է փլուզվել։ Նախնական տվյալներով՝ կան տուժածներ։ Որոշ ականատեսներ հայտնել են, որ փլուզմանը նախորդել է պայթյուն, գրում է «Նովոստի Գրուզիան»։
Դեպքի վայրում աշխատում է հատուկ տեխնիկա, շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ։ Փրկարարները մարդկանց դուրս են բերում փլատակների տակից։