Բացօթյա սածիլում դեռ մի կատարեք․ Սուրենյանի խորհուրդը գյուղատնտեսներին

ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տվել դեռ սածիլում չկատարել, քանի որ ցուրտ օդային հոսանքներ են սպասվում․

«Հարգելի գյուղատնտեսներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև ապրիլի 20-ը մեր երկրում ժամանակ առ ժաման դեռևս պահպանվելու են հյուսիսային ցուրտ օդային հոսանքների ներխուժումները, խուրհուրդ ենք տալիս, որ հատկապես Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում բացօթյա սածիլում չկատարել»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրենյանը: