Ձնաբքի պատճառով փակ է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը. Լուսանկարներ

ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը եւ հրապարակած լուսանկարները ներկայացնում ենք ստորեւ։

«Հարգելի´ վարորդներ, տեղեկացնում ենք, որ ձնաբքի պատճառով փակ է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:

Ճանապարհային ոստիկանության, ԱԻՆ փրկարար ծառայության, տարածքային ինքնակառավարման մարմինների և այլ գերատեսչությունների ուժերով միջոցներ են ձեռնարկվում արգելափակված տրանսպորտային միջոցները դուրս բերելու և քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։

Հորդորում ենք չերթևեկել նշված ճանապարհահատվածի ուղղությամբ:
Ճանապարհահատվածի բնականոն երթևեկությունը վերականգնվելու դեպքում կտրամադրենք հավելյալ տեղեկատվություն»։