Երևանում տուֆի և բազալտի նոր հանք չի շահագործվի

Հիմնվելով հանրային լսումների արդյունքների վրա` Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործմանը համաձայնություն չտալու մասին: Ըստ այդմ` այսօր հայտատուին ուղարկվել է համայնքի մերժումը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը: