Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի խափանման միջոց կալանքը կփոխարինվի գրավով:
Այս մասին տեղեակցրել է «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակը:
«Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա.Մաթևոսյանի) բավարարեց մեր գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը:
Սպասում ենք, որ պարոն Ա.Դավթյանը վերադառնա ազատություն»,- տեղեկացնում է փաստաբանական գրասենյակի Ֆեյսբուքի էջը: