Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ 15։00 դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են, իսկՎարդենյաց լեռնանցքը, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար
Լոռու և Սյունիքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին, Արարատի մարզի Լանջառ-Վեդի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների, Վանաձոր-Դիլիջան քաղաքների ավտոճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 521 կուտակված բեռնատար ավտոմեքենա: