Կալիֆորնիաբնակ 4 հայեր սխեմա են ստեղծել և COVID-19-ի հետևանքների մեղմացման համար հատկացվող վարկերից ավելի քան 18 միլիոն դոլար ստացել

LOS ANGELES, CA – JUNE 25: Artur (cq) Ayvazyan (cq), of Encino, convicted of conspiracy, bank fraud and other federal crimes in a family plot to submit fraudulent applications for emergency government loans to small businesses during the COVID-19 pandemic, at the Federal Courthouse in downtown on Friday, June 25, 2021 in Los Angeles, CA. Two Armenian immigrant brothers and their wives in the San Fernando Valley accused of stealing $18 million in COVID-19 disaster relief funds by creating an elaborate network of sham small businesses to secure emergency loans by using stolen identities, forged payrolls and fake tax returns. (Gary Coronado / Los Angeles Times via Getty Images)

Լոս Անջելեսի Էնսինո թաղամասի հայազգի բնակիչները՝ 42-ամյա Ռիչարդ Այվազյանը, նրա 37-ամյա կինն ու մի քանի ազգականներ մեղավոր են ճանաչվել COVID-19-ի հետևանքների մեղմացման համար հատկացվող վարկերից ավելի քան 18 միլիոն ԱՄՆ դոլար ստանալու սխեմա ստեղծելու մեջ, գրում է Factor.am-ը։

Այս մասին հայտնում է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։ ԱՄՆ դաշնային դատարանի երդվյալ ատենակալները 42-ամյա Ռիչարդ Այվազյանին, նրա կնոջը՝ Մարիետա Տեր-Աբելյանին, եղբորը՝ 41-ամյա Արթուր Այվազյանին և Գլենդելից 41-ամյա Վահե Դադյանին մեղավոր են ճանաչել բանկային խարդախությունների, համացանցային խարդախությունների և փողերի լվացման մեջ:

Արթուր Այվազյանը մեղավոր է ճանաչվել նաև ծանրացուցիչ հանգամանքներում անձնական տվյալներ գողանալու մեջ: Ըստ դատախազության՝ 4 ամերիկաբնակ հայերը ներկայացել են կեղծ անուններով, ինչպես օրինակ «Յուլյա Ժադկո» և «Վիկտորիա Կաուիչկո», որպեսզի հայտ ներկայացնեն՝ կորոնավիրուսի բացասական ազդեցությունը մեղմելու համար նախատեսված տնտեսական աջակցության ծրագրերից օգտվելու համար:

Տեղեկացվում է, որ հայտերում հաճախ օգտագործվել են կեղծ փաստաթղթեր, ինքնություններ, հարկային փաստաթղթեր ու վճարային տեղեկություններ: Դաշնային իշխանությունները հայտնում են, որ COVID-ի հետևանքների չեզոքացման համար նախատեսված օգնության ֆոնդերից խարդախությամբ ստացած ավելի քան 18 միլիոն դոլարով ամբաստանյալները վճարումներ են կատարել Տարզանայում, Գլենդելում և Փոլմ Դեզերթում շքեղ տներ, ոսկեղեն, ադամանդներ, թանկարժեք ժամացույցներ, կահույք, դիզայներական պայուսակներ, հագուստ և այլն գնելու համար։

«Փնտրելով արագ հարստանալու ճանապարհ՝ ամբաստանյալները գողացել են դաշնային միջոցները, որոնք նախատեսված էին COVID-19 համաճարակից տուժած ամերիկացիների և դրա հետևանքով առաջացած տնտեսական հետևանքների չեզոքացման համար»,- հայտարարել է դատախազ Թրեյսի Ուիլքինսոնը: Ամերիկաբնակ հայերին սպառնում է տասնամյակների ազատազրկում: Դատարանը վճիռը կհրապարակի սեպտեմբերի 13-ին: Դատախազները հայտնել են, որ այս գործով անցնող ևս 4 անձ արդեն ընդունել է մեղքը: Այդ անձանց թվում է Էնսինոյի 39-ամյա բնակիչ Թամարա Դադյանը, որը Այվազյան եղբայրներից Արթուրի կինն է և Վահե Դադյանի զարմուհին:

Դադյանն ընդունել է մեղքը բանկային խարդախության և կապի էլեկտրոնային միջոցներով կատարված խարդախության, ծանրացուցիչ հանգամանքներում անձնական տվյալներ գողանալու և նախնական համաձայնությամբ փող լվանալու մեջ: Կնոջը սպառնում է մինչև 52 տարվա ազատազրկում: Վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 27-ին: