Զոհրաբ Մնացականյանը պարզ ու կանխատեսելի հարցերին համարժեք ու հստակ պատասխանել չկարողացավ. Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՀՀ արտգործնախարար Մնացականյանի՝ BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցը դիտեցի։ Ես Մանացականյանին չեմ ճանաչում, չգիտեմ թե ով է եղել, չգիտեմ անգամ, թե ինչու եւ որ որակների շնորհիվ է նա այսօր մեր երկրի արտգործնախարարը, բայց որ հարցազրույցի ընթացքում պարզ ու կանխատեսելի հարցերին համարժեք ու հստակ պատասխանել չկարողացավ՝ հաստատ է։ Եւ սա այն դեպքում, երբ հայկական դիվանագիտությունը տարիների ընթացքում այդ հարցերի պատասխանները մշակել է եւ ունի։ Ընդամենը պետք էր պատրաստ լինել կանխատեսելի հարցերին ու չմոլորվել»։