Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է երկու վիրավոր զինծառայողի մասին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է հայ-ադրբեջանական սահմանին վիրավորված երկու զինծառայողի մասին, գրում է Factor.am-ը։

Նշվում է, որ վիրավորվել են զինծառայողներ Սադիգ Ալիևն ու Իմրան Իմրանլին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/398688.html?fbclid=IwAR0mbsaLIDR5hbOwjtwHINGqyn4D3METXdznQPD6Ja6cgubKyeB7hGaYe90

© factor.am