Արաբկիր վարչական շրջանում հուլիսի 7-ին կլինի պլանային ջրանջատում

Պլանային աշխատանքներով պայմանավորված  հուլիսի 7-ին՝ ժամը 10:00-22:00-ը, կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի որոշ տարածքների ջրամատակարարումը: 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որջրանջատում կլինի հետևայլ հատվածներում՝ Արաբկիրի 33-43 փողոցներ, Արաբկիրի 21 փողոցի 24-42 զույգ և 15-25 կենտ համարներ, Վահագն Դավթյան փողոց, Բաբայան փողոցի 12-38 շենքեր և «Պիկանտ Համ» ՍՊԸ:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-ասված է հաղորդագրությունում: