Ադրբեջանի բանակը Նախիջևանի հատվածում կրակոցներ է արձակել

Ադրբեջանի բանակը հուլիսի 17-ի գիշերը Նախիջևանի հատվածում կրակոցներ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ՝ խախտելով հրադադարի ռեժիմը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Փամփուշտներից մեկն ընկել է Ելփին գյուղի տներից մեկի կտուրը: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել հակառակորդի ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը: