Պարետը 14 օրով կասեցրել է White Shorja-ի խոհանոցի աշխատանքը

«Պարետը որոշում է կայացրել 14 օրով կասեցնել մեր խոհանոցի աշխատանքը: Մենք բողոքարկելու ենք այդ ոչ համաչափ տույժի սահմանումը (բոլոր նմանատիպ դեպքերում կասեցումը եղել է 1-2 օրով):

Միաժամանակ հայտնում ենք մեր սիրելի հաճախորդներին, որ մեր լողափը շարունակելու է աշխատել առանց խոհանոցի, կարող եք այցելել Ձեր սննդով և ուրախ օր անցկացնել մեզ մոտ` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Կարող եք օգտվել մեր վրաններից, քոթեջներից, բունգալոներից, խաղահրապարակներից և այլ ծառայություններից»,- այս մասին տեղեկանում ենք Սևանի White Shorja լողափի Ֆեյսբուքի էջում։