Մեկնարկել է Պատարա գետը Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգին միացնող խողովակաշարի կառուցումը․ տեսանյութ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հանձնարարականիս համաձայն՝ արդեն մեկնարկել է Պատարա գետը մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգին միացնող խողովակաշարի կառուցումը։

Նույն գետի վրա ջրամբարի շինաշխատանքները նախատեսում ենք սկսել հաջորդ տարի։ Իսկ ծրագրի գործարկման էական նշանակությունը մայրաքաղաքը խմելու ջրով մշտապես ապահովելն ու ենթաշրջանի հողատարծքները ոռոգովի դարձնելն է։

Ծավալված գործընթացին, ինչպես նաև ենթաշրջանում իրականացվող բնակարանաշինության աշխատանքներին այսօր անձամբ եմ ծանոթացել»։