Տեխնոպարկ Գյումրիում. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները Հայաստանը տարածաշրջանային կենտրոն են համարում

Գյումրիում ստեղծվելու է շուրջ 6500 քառ.մ մակերեսով անշարժ գույքի ամբողջական համալիր, որտեղ կտեղակայվի նաև քաղաքի տեխնոլոգիական կենտրոնը՝ տեխնոպարկը ։

Այդ մասին այսօր հայտարարել են ՀՀ կառավարության նիստի ժամանակ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնանորոգման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքում 1 մլրդ 670 մլն 913 հազար 936 դրամ պայմանագրային արժեքով հաղթող է ճանաչվել «Բաղրամյանշին» ԲԲԸ-ի և «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ-ի համատեղ ձեռնարկությունը։

«ՏՏ ոլորտի համաշխարհային համբավ ունեցող հինգ ընկերություններ Հայաստանը հայտարարել են իրենց տարածաշրջանային կենտրոն։ Դա նշանակում է, որ մոտակա 10 տարիների ընթացքում այս ոլորտում ունենալու ենք բարձր աճի տեմպեր։ Այս փոքր նախագիծը, որը ներկայացվեց, պետություն-մասնավոր համագործակցության վառ օրինակներից է, և կարևոր է, որ այն գործելու է Գյումրիում։ Ստեղծելու ենք նոր աշխատատեղեր, նաև ավելացնելու ենք հետազոտական կարողությունները ու նոր շունչ հաղորդելու քաղաքին»,- համոզված է վարչապետը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ վերջին տարիներին այս բնագավառում տարեկան եղել է 30 տոկոս կայուն աճ:

© Medialab.am