ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են ուժեղացված և լայնածավալ հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում։
Վարչական շրջաններում Տեսչական մարմնի կողմից կատարած վերահսկողության արդյունքում կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են միայն սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրումներ իրականացնելու դեպքեր։
Մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։