Վետերան ոստիկանների երիտթեւը դեռ կպայքարի էմոների դեմ`երիտասարդների անվտանգության համար

Վետերան ոստիկանների երիտթեւը դեռ կպայքարի էմոների դեմ`երիտասարդների անվտանգության համար
Վետերան ոստիկանների երիտթեւը դեռ կպայքարի էմոների դեմ`երիտասարդների անվտանգության համար

«Ոչ անտարբերությանը», «Ոչ էմոյական ինքնասպանությանը» պաստառներով, այսօր մեկնարկեց միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության երիտասարդական թևի նախաձեռնած  երթ-ակցիան ընդդեմ «Հայաստանում տարածված «Էմո մշակույթի» աղավաղված գաղափարախոսության»:
Ընդամենը մեկ օր առաջ տարածած միության հաղորդագրությանը թեեւ շատերն արձագանքել էին որպես կատակ, սակայն  ինչպես «Մեդիալաբին» ասաց երիտթեւի համակարգող Գայանե Գալստյանը իրենք շատ լուրջ են տրամադրված «Էմոների» դեմ պայքարում:

 

Նա տեղեկացրեց, որ երթ-ակցիային մասնակցել են 150-170 երիտասարդներ եւ որ իրենց պայքարը երթով չի սահմանափակվելու:

«Եթե անհրաժեշտություն լինի, մենք նաեւ մեր տղաներին կուղարկենք դպրոցներ` հերթապահություն անելու եւ դպրոցականների անվտանգությունը ապահովելու համար»,- «Մեդիալաբին» ասաց Գալստյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենց երիտասարադական կառույցում ընդգրկված «պատերազմի մասնակից փառապանծ վետերան ոստիկանների ժառանգները»:

© Medialab.am