Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության եզրափակչում 4։0 հաշվով առավելություն է գրանցել վրացի Դմիտրի Խաչիձեի նկատմամբ և դարձել Եվրոպայի չեմպիոն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աղաջանյանը եզրափակիչ է դուրս եկել՝ 9:1 հաշվով հաղթանակ տոնելով Մ23 աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Նիհադ Մամեդլիի նկատմամբ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։