Արցախի զինված ուժերը և դրան հավասարեցված բոլոր կառույցները ուղղակի ենթակա են լինելու Արցախի քաղաքական ու ռազմական իշխանություններին․ Վիտալի Բալասանյան․ Տեսանյութ

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստաընկերությանը։ Նա ասել է, որ աշխատանքային այցով եղել է Երևանում, հանդիպել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ և քննարկել են ՀՀ և Արցախի զինված ուժերի ապագա համագործակցության հարցեր։

«Արդեն մենք տեսնում ենք Արցախի սուբյեկտայնությունը, որը պետք է բարձրացնենք։ Արցախի Հանրապետության զինված ուժերը և դրան հավասարեցված բոլոր կառույցները ուղղակի ենթակա են լինելու Արցախի քաղաքական ու ռազմական իշխանություններին», -հայտարարել է Բալասանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ Интервью с Виталием Баласаняном /28.12.2020/

Հարցազրույց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ Интервью с Виталием Баласаняном /28.12.2020/

Posted by Արցախի Հանրային Հեռուստատեսություն / Artsakh Publiс TV on Monday, December 28, 2020