Հիվանդանոցներում տեղ չլինելու պարագայում ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ միացման ժամանակ քաղաքացիներին հորդորեց հետևել անվտանգության կանոններին՝ վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար: Նա նշեց, որ երկրում կան հազարավոր մարդիկ, որոնք ախտանիշներ չունեն, բայց, կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելով, կարող են վարակել իրենց շրջապատին:

«Որքան շատ է վարակվածների թիվը, այնքան շատ է ծանր և առանձնապես ծանր հիվանդների թիվը, մահացությունների թիվը ևս ավելանում է: Մեր առողջապահական համակարգի հզորությունը մեծացել է, շարունակում է մեծանա, սակայն, եթե ծանր դեպքերը շատանան, ապա հիվանդանոցներում տեղ չի լինի: Նման դեպքերում մենք ստիպված ենք լինելու վերադառանալ տոտալ լոքդաունի, կյանքը կանգնելու է իր բոլոր տնտեսական ու սոցիալական հետևանքներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ նույնիսկ դա խնդրի լուծում չէ, որովհետև աշխարհում, նույնիսկ զրո ցուցանիշով երկրում կորոնավիրուսը շարունակում է գոյություն ունենալ: Երբ ամբողջական արգելափակումը բացվում է, վարակը սկսում է նորից տարածվել: Այդ դեպքում նոր արգելափակման մասին հայտարարելու հավանականություն է առաջանում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։