Վրացի և ռուս պատգամավորների միջև միջադեպ է եղել, Հայաստանի պատվիրակությունը լքել է դահլիճը

Վրացի և ռուս պատգամավորների միջև միջադեպ է եղել, Հայաստանի պատվիրակությունը լքել է դահլիճը
Վրացի և ռուս պատգամավորների միջև միջադեպ է եղել, Հայաստանի պատվիրակությունը լքել է դահլիճը

Վրաստանի խորհրդարանում, որտեղ այսօր ընթանում էր ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, սկանդալ է տեղի ունեցել: Ռուս և վրացի պատգամավորները վիճաբանել են:

Վրացիներին դուր չի եկել ռուսների մասնակցությունն այդ վեհաժողովին: Հայկական պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, լքել է դահլիճը:

Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուք սոցիալական ցանի միջոցով հայտնել է, որ իրենց հետ ամեն ինչ նորմալ է, լքել են դահլիճը, քանի որ երկու քարի արանքում էին հայտնվել, չէին կարող պաշտպանել ոչ ռուս, ոչ վրացի գործընեկրենրին, քանի որ երկու երկրներն էլ բերակամ են Հայաստանին:
Ալեն Սիմոնյանն ասել է, որ շուտով կվերադառնան Հայաստան, միջոցառումը հետաձգվել է: