Իտալացի բժիշկները իրենց համազգեստների վրա գրել են «Միլանի» խաղացողների անունները

Իտալացի բժիշկները, ի նշան համերաշխության, իրենց պաշտպանիչ համազգեստի վրա գրել են իրենց սիրելի ֆուտբոլային ակումբի՝ «Միլանի» խաղացողների անունները և համարը, որի տակ խաղում են նրանք, նշվում է ֆուտբոլային ակումբի Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։

Մինչ այդ «Միլան»ցիներն էին աջակցություն ցուցաբերել բժիշկներին նաև կոչ էին արել մարդկանց մնալ տանը և թույլ տալ բժիշկներին հանգստանալ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս մարտի 11-ին հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածումը համաշխարհային պանդեմիա է։ Ըստ վերջին տվյալների, աշխարհում վարակվածության դեպքերը անցնում են 2 մլն-ից, շուրջ 140 հազար մարդ մահացել է։