Վենետիկի հանձնաժողովի «կոշտ գնահատականի» մասին լուրերը կեղծ էին․ Տեղեկատվության ստուգման կենտրոն

Վենետիկի հանձնաժողովի «կոշտ գնահատականի» մասին լուրերը կեղծ էին․ Տեղեկատվության ստուգման կենտրոն
Վենետիկի հանձնաժողովի «կոշտ գնահատականի» մասին լուրերը կեղծ էին․ Տեղեկատվության ստուգման կենտրոն

Տեղեկատվության ստուգման կենտրոնի հրապարակումը ներկայացնում ենք ստորև․

Նախօրեին «168 ժամը» գրել էր, որ Փաշինյանը «բավականին կոշտ գնահատականներ պարունակող» նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից:

Նյութում նշված էր, թե Հանձնաժողովը դատապարտել է Փաշինյանի կոչի արդյունքում դատարանների մուտքերն արգելափակելու փաստը և իշխանական պատգամավորների անմիջական ներգրավվածությունը կատարվածում:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, PanARMENIAN.Net -ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում այն լուրերին, թե Նիկոլ Փաշինյանը «կոշտ գնահատականներ պարունակող» նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից, նշել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյից, սակայն բոլորովին այլ բովանդակությամբ», – նշել է Կարապետյանը:

Նա հայտնել է, որ նամակում հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների և վեթինգի իրականացմանը:

«Վենետիկի հանձնաժողովը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների և վեթինգի իրականացման հարցում՝ լիարժեքորեն հարգելով ՀՀ սահմանադրությունը և ընդունված միջազգային չափանիշները: Համաձայնելով, որ Հայաստանում կա վստահության լրջագույն պակաս դատական համակարգի նկատմամբ, նամակում Վենետիկի հանձնաժողովի նախագահն ընդգծել է՝ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, հանրային վստահությունն այդ համակարգի նկատմամբ վերականգնելու կարևորությունը», – հայտնել էին վարչապետի աշխատակազմից: