Ասում ենք՝ բանակի կողքին ենք, լավ կլինի, որ վերցնենք գործիքներ ու գնանք, դիրքերում ինժեներական աշխատանքներ իրականացնենք. Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այսօր խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամներով այցելել են Հայաստանի արևելյան հատվածի սահմաններ:

«Գիտեք՝ սահմանների երկարությունն ու բովանդակությունը փոխվել է: Զինված ուժերը միայնակ չի կարող և ծառայություն իրականացնել, և ինժեներական կառույցներում աշխատանք տանել: Ես կարծում եմ՝ հասարակության ինչ-որ շերտեր, օրինակ, ուսանողներ կանգնեն բանակի կողքին: Ասում ենք՝ բանակի կողքին ենք, լավ կլինի, որ դա լինի առարկայական. Վերցնենք գործիքներ ու գնանք, մասնակցենք որոշակի ինժեներական աշխատանքների, որ մեր զինծառայողներն էլ կարողանան իրենց առջև դրված մարտական խնդիրը լուծել», -հայտարարեց Քոչարյանը: