Իշխանության մշակույթն ու Վերայի սեքսուալությունը

Ամեն անգամ որևէ մեծ տոնակատարոթյան ժամանակ ընդգծվում է մեր իշխանությունների ու ընդհանրապես տոնի մասին մեր պատկերացումների ամբողջ համալիրը: Այն ամբողջ մշակույթը, որ իր մեջ պարունակում է ՀՀ իշխանությունն ու ցավալիորեն այդ իշխանությունների կողմից առաջարկվող խաղի կանոններին հարմարվող հասարակության հիմնական հատվածը, ռուսական էստրադայի մեկ-երկու սեքսուալ «աստղից» ավել չի կարողանում անցնել: Սա է մեր երկրի կազմակերպչական առավելագույնը ու սրանով է հիանում քաղաքական էլիտան, էլիտայից մի քանի մետր այն կողմ էլ՝ հասարակության ստվար հատվածը:

Նույն օրը Երևան քաղաքի տարբեր տեղերում կազմակերպված էին այլ տեսակի ու որակի համերգներ` ռոք, ջազ, այլընտրանքային մշակույթներ ներառող այլ բաներ: Բայց ինչպես գրեթե ամեն տարի, հանրության ստվար հատվածը գնում է հենց Հանրապետության հրապարակ ռուսական «աստղ» տեսնելու:

Բայց խնդիրը հասարակությանը մեղադրելը չէ: Ընդ որում, իշխանության մեջ վերջին շրջանում մոդայիկ է դարձել հանրության հետամնացության, ազգային մենթալիտետի հետ կապված մեջբերումներ անելը: Ընտրակաշառքների դեպքում, օրինակ, ասվում է, թե տեսեք՝ մեր մենթալիտետն է էսպիսին: Կավե արձանների ջարդվելու դեպքում ասվում է, թե տեսեք, մեր հասարակությունը վայրենի է, նույնիսկ լավ նախաձեռնությունը չի կարողանում պատճաշ ընդունել: Տոնակատարությունների դեպքում էլ իշխանությունը կարծես ինտուիտիվ դիտավորությամբ փորձ է անում ցույց տալու, որ տեսեք՝ հանրության մեծ մասը լսում է հենց անճաշակ երաժշտություն, ու հենց հանրության պահանջարկն ենք բավարարում: Կարդալ ավելին