Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի անտառային գոտում հրդեհ է բռնկվել․ հրշեջները շուրջ 5 ժամ աշխատել են բարդ ռելիեֆային տարածքում

Օգոստոսի 18-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Շուշի միջպետական ավտոճանապարհի աջակողմյան հատվածի անտառային գոտում հրդեհ է բռնկվել:

Այդ մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով կանչի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ փրկարարները տեխնիկական ու ձեռքի հատուկ միջոցներով շուրջ 5 ժամ աշխատել են բարդ ռելիեֆային տարածքում և մարել կրակը:

Հրդեհը մեկուսացվել է: Նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք, թփեր և անտառային զանգված:

Վնասի չափը ճշտվում է:

Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: