Էրդողանի փեսայի հրաժարականից հետո թուրքական լիրան փոքր-ինչ բարելավել է դիրքերը

Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Ստեղծված վիճակի պատճառով Թուրքիայում տևական ժամանակ տարբեր շրջանակներ, որպես գլխավոր պատասխանատուի, պահանջում էին Էրդողանի փեսայի հրաժարականը: Նախօրեին Թուրքիայի  ֆինանսների ու գանձապետարանի նախարար Բերաթ Ալբայրաքը պաշտոնական ինսթագրամյան հաշվից հայտարարություն տարածեց իր հրաժարականի մասին:

Ալբայրաքի հրաժարականի լուրից անմիջապես հետո թուրքական մամուլում և սոցցանցերում սկսեցին գրել թուրքական արտարժույթի շուկայում լիրայի փոքր-ինչ արժևորման միտումների մասին։

Ավելին՝ Ermenihaber.am կայքում։