ՌԴ-ում մեկնարկում է Պետդումայի ընտրությունների նախապատրաստությունը

RUSSIA, MOSCOW – OCTOBER 14, 2025: Russia’s President Vladimir Putin is seen during a meeting with Norilsk Nickel President Potanin in the Kremlin. Alexander Kazakov/Russian Presidential Press and Information Office/TASS Россия. Москва. Президент РФ Владимир Путин во время встречи с президентом ПАО “ГМК Норильский никель” Владимиром Потаниным в Кремле. Александр Казаков/пресс-служба президента РФ/ТАСС

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունները նշանակվել են 2026 թվականի սեպտեմբերի 20-ին։ Այս մասին տեղեկացվում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված փաստաթղթում։

Ավելի վաղ՝ մայիսի 27-ին, Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հայտարարել էր, որ 2026 թվականի Պետդումայի ընտրությունները լինելու են ամենաբարդ ընտրական արշավներից մեկը։

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ի հիմնական նպատակը առաջիկա ընտրությունները երկրի կայունության և հզորացման գործոնի վերածելն է։