Ռուսաստանը սկսել է արգելափակել «Ամերիկայի ձայն»-ի, «Մեդուզա»-ի, «ԲիԲիՍի»-ի և «Դոյչե Վելլե»-ի կայքերը

Ռոսկոմնադզորը սկսեց արգելափակել Meduza, BBC և Deutsche Welle կայքերը Ռուսաստանում: Ռոսկոմնադզորի ռեգիստրի համաձայն՝ սահմանափակումը մտցվել է Ռուսաստանի գլխավոր դատախազության փետրվարի 24-ի որոշմամբ, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Աշխատանքի դադարեցման մասին հայտնել է Znak.com հրատարակությունը։ Խմբագրության հայտարարության մեջ ասվում է, որ այս որոշումը կայացվել է Ռուսաստանում ԶԼՄ-ների աշխատանքի վրա վերջերս հայտնված մեծ թվով սահմանափակումների պատճառով։ Տոմսկի TV-2 լրատվական գործակալությունը նույնպես դադարեցրել է աշխատանքը։ Հրատարակության գլխավոր խմբագիր Վիկտոր Մուչնիկը խոսել է Ուկրաինայում ռազմական գործողությունների լուսաբանման պատճառով Ռոսկոմնադզորից երկու նախազգուշացում ստանալու մասին։ Դրանից հետո TV-2 կայքը արգելափակվել է։ Կայքն արգելափակելուց հետո The Village-ը հայտարարեց, որ փակում է ռուսական գրասենյակը՝ խմբագրությունը շարունակելու է աշխատել Վարշավայից։

Մարտի լույս 4-ի գիշերը ՌԴ իշխանությունները սկսել են արգելափակել «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության կայքը։ Մինչ այդ խմբագրությունը ծանուցումներ էր ստացել Ռոսկոմնադզորից հնարավոր արգելափակման մասին։ Արգելափակվել են Ազատության ռուսական ծառայության՝ Север.Реалии և Сибирь.Реалии տարածաշրջանային նախագծերի և Ազատություն ռադիոկայանի հյուսիսկովկասյան Кавказ.Реалии ծառայության կայքերը: Արգելափակվել են նաև Настоящее время-ի, Крым.Реалии-ի, New Times-ի կայքերը, Интерфакс-Украина-ի ռուսալեզու տարբերակը։

Ռոսկոմնադզորը ուրբաթ հաստատել է մի շարք տեղեկատվական ռեսուրսների արգելափակման մասին տեղեկությունը, որոնք
պատկանել են արտասահմանյան լրատվամիջոցներին, ինչպես նաև նրանց նախագծերին: Որպես պատճառը բերվում է «կեղծիքների տարածումն այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրաինայի տարածքում» հիմնավորումը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Գլխավոր դատախազության պահանջի հիման վրա, բացի Ազատություն ռադիոկայանից, արգելափակվել են Ամերիկայի ձայնը, ԲիԲիՍին, Meduza-ն և Deutsche Welle-ն: Նրանք մեղադրվում են «Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության բնույթի, դրա ձևի, մարտական գործողություններ վարելու մեթոդների մասին կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկատվական նյութերի համակարգված տեղադրման մեջ ( հարձակումներ խաղաղ բնակչության վրա, հարվածներ օբյեկտների ենթակառուցվածքներին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի քանակական կորուստներ և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր):

Ռուսական իշխանությունները հավաստի տեղեկատվություն են ճանաչում միայն սեփական պաշտոնական հայտարարությունները՝ միաժամանակ պնդելով սեփական տերմինաբանությունը, ըստ որի՝ Ուկրաինա ներխուժումը պետք է անվանել «հատուկ ռազմական գործողություն»։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը Ռուսաստանում «Ազատություն» ռադիոկայանի կայքերի և այլ նախագծերի արգելափակման հետ կապված ասել է. «Ազատություն» ռադիոկայանը հրաժարվում է գրաքննել մեր բովանդակությունը մեր ռուս լսարանի համար այս կարևոր պահին: Մեր հեռուստադիտողները, ընթերցողները, ունկնդիրները արժանի են իմանալու ճշմարտությունը, և մենք կշարունակենք նրանց տրամադրել փաստացի տեղեկատվություն Ռուսաստանի կառավարության գործողությունների և հետևանքների մասին, որի ողջ ծանրությունն այժմ ընկնում է ռուսական կողմի ուսերին։

Մարտի 1-ին Ռոսկոմնադզորն արգելափակել է «Դոժդ» հեռուստաալիքի և «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքերը, որոնք նույնպես անջատվել են եթերից։ Մարտի 3-ին «Դոժդ»-ը հայտարարեց աշխատանքի դադարեցման մասին, իսկ «Էխո»-ի տնօրենների խորհուրդը որոշեց լուծարել ռադիոկայանը։ Ռուսաստանում նույնպես արգելափակվել են «Taiga.Info» հրատարակության և DOXA ուսանողական ամսագրի կայքերը։