Տարվա 2-րդ եռամսյակում արձանագրվել է 13% տնտեսական աճ

Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է 13% տնտեսական աճ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` հիմք ընդունելով ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ՝ Արդյունաբերություն, ներառյալ էներգետիկա + 6.72%, Գյուղատնտեսություն, որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն +10% Շինարարություն +6.7% Առևտուր և ծառայություններ +14.4% Հանքարդյունաբերության ոլորտում արձանագրվել է 8.6% աճ, մշակող արդյունաբերության գծով՝ 6%:

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 1000 ԱՄՆ դոլար՝ առաջին եռամսյակի նկատմամբ ավելանալով մոտ 23%ով:

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է երկրորդ եռամսյակի համախառն ներքին արդյունքի նախնական տվյալները: