Ալեքսանդր Սարգսյանը որոշակի ժամանակով լքել է Հայաստանը․ ԱԱԾ-ն թույլտվություն է տվել

Ալեքսանդր Սարգսյանը որոշակի ժամանակով լքել է Հայաստանը․ ԱԱԾ-ն թույլտվություն է տվել
Ալեքսանդր Սարգսյանը որոշակի ժամանակով լքել է Հայաստանը․ ԱԱԾ-ն թույլտվություն է տվել

Ազգային անվտանգության ծառայությունը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին տվել է թույլտվություն որոշակի ժամանակով Հայաստանի սահմանից դուրս գալու համար։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց  ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։

«Նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար»,-Factor.am-ին ասել է Գալստյանը։

«Հարցին՝ որ երկիր մեկնելու թույլտվություն է ստացել Սարգսյանը և որքան ժամանակով, նա պատասխանեց․ «Դա չեմ կարող մեկնաբանել»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսանդր Սարգսյանը ԱԱԾ-ում տվել էր ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասին»,-գրում է աղբյուրը։