Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Հակակոռուպցիոն դատարանը հունվարի 8-ին որոշում է կայացրել ևս երեք ամսով երկարաձգել Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտպանության կողմը միջնորդել էր Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը։