COVID 19-ով զբաղվող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունները 6 ամսով երկարաձգվեցին

Ազգային ժողովը այսօր քվեարկությամբ 6 ամսով երկարաձգեց «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի` համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը:

ԱԺ որոշման նախագծին կողմ էր 117, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: