«Ծանուցագիրը դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարների կողքի՞ն». Ծառուկյան

«Ծանուցագիրը դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարների կողքի՞ն». Ծառուկյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ տեղեկատվությանը, որ օրերս պատռել է Քննչական կոմտեի ծանուցագիրը և չի ներկայացել հարցաքննության:

«Այսինքն՝ ծանուցագիրը որ ուղարկում են, պետք է դնեմ ռամկայի մեջ, կախեմ Այվազովսկու նկարների կողքի՞ն: Ծանուցագիրը ստացել ենք, ուրիշ ի՞նչ հարցեր կան: Առանց ծանուցագրի որ գնայի, չէին ընդունի՞»,- ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը հավելեց, որ հարցաքննության կանչելն առաջին հերթին իր համար վիրավորական էր, քանի որ ՀՀ Սահմանադրության 96 հոդվածի համաձայն՝ պատգամավորն իր կարծիքն ասելու համար ոչ հետապնդման, ոչ էլ պատասխանատվության է ենթարկվում:

«Դրա կարիքը չկար, որ գնայի,  ինչ որ պետք էր, ես իմ փաստաբանի միջոցով թուղթը ստորագրած ուղարակած է»,- հավելեց նա:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում