Համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանները փետրվարի 11-ին Մոլդովական փողոցից բերման են ենթարկել 56-ամյա Վաչագան Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։