Մեկնարկել են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» զորավարժությունները

Մեկնարկել են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» զորավարժությունները
Մեկնարկել են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» զորավարժությունները

Սեպտեմբերի 24-ի վաղ առավոտից պաշտպանության բանակում մեկնարկել են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությունները:

Զորախաղերի այս փուլում պաշտպանության բանակի զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի, սկսվել է բացազատման շրջանների զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման ու կահավորման գործընթացները:

Այս մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության նախարարությունից: