Կաթողիկոսը Ստեփանակերտում այցելել է եղբայրական գերեզմանոց

Հունիսի 4֊ին ժամանելով Արցախ՝ Նորին Սրբություն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ստեփանակերտում առաջին հերթին այցելեց եղբայրական գերեզմանոց, ուր ծաղկեպսակի զետեղումից հետո աղոթեց նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար, այցելեց քաջորդիների շիրիմներին։

Այդ մասին հայտնում են Մայր Աթոռից։