Կանխվել է դիվերսիայի փորձ. ունենք երկու վիրավոր

Կանխվել է դիվերսիայի փորձ. ունենք երկու վիրավոր
Կանխվել է դիվերսիայի փորձ. ունենք երկու վիրավոր

Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումօպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Առաջնայինգծի ողջ երկայնքով հակառակորդը տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակիդադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ: Հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ (3 արկ): Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամլո հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության, կրակի դադարեցման բանավորպայմանավորվածության խախտման արդյունքում արձանագրվել է երկու միջադեպ: Հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում հակառակորդի կողմից արձակված  կրակոցներից հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1991թ. ծնված Էրիկ Բորիսի Մաթևոսյանը և 1996թ. ծնված Ազատ Տիգրանի Բարսամյանը:

«Բացի կրակային միջոցների կիրառումից ադրբեջանական կողմը 01:00-ի սահմաններում արևելյան (Ակնա) ուղղությամբ ձեռնարկել է շուրջ 20 հոգուց բաղկացած դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ, որը ղարաբաղյան ուժերի կողմից ժամանակին հայտնաբերվել և հետ է շպրտվել,-նշված է հաղոդագրության մեջ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակում են  վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և վերահսկել օպերատիվ իրավիճակը»: