Սան Նիկոլայը, մեշոկ պապին, մեր ամուսնությունը և մանդարինները :)). «Ալամեզոն» Բլոգ

Սան Նիկոլայը,  մեշոկ պապին, մեր ամուսնությունը և մանդարինները :)). «Ալամեզոն» Բլոգ
Սան Նիկոլայը, մեշոկ պապին, մեր ամուսնությունը և մանդարինները :)). «Ալամեզոն» Բլոգ

2014 թվականին, երբ քաղաքապետարանում մեր ամուսնության համար մի քանի օր էին առաջարկել, ամուսինս` Ժորդանը անմիջապես ընտրել էր դեկտեմբերի 6-ը: Եկավ տուն ասեց, զարմացա.

«Ուրիշ ավելի «սիրուն թվով օր չկա՞ր»»,֊հարցրեցի։ 

«Դեկտեմբերի 6֊ը մեր ամենասիրելի տոներից է, ու էդպես չեմ մոռանա մեր ամուսնության օրը»,֊պատասխանեց Ժորդանը։ 

«Շուստրի» է չէ՞  :)))

Էդպես էլ բացահայտեցի Սան Նիկոլային՝ Էլզաս-Լոթարինգիայում կաթոլիկների ամենասիրելի սրբին,  երեխաների և ծովագնացների հովանավորին:
Հենց Սուրբ Նիկոլայն է համարվում Սանտա Կլաուսի նախատիպը:

Տոնը շատ գունագեղ է, ու մեծ ջերմություն ունի իր մեջ։

Այս տոնին երեխաները տատիկ- պապիկներից ստանում են նվերներ !! Ժորդանրի տատիկը` Իվոնը 81 տարեկան է, ունի 13 թոռ 4 ծոռ , ու չնայած տարիքին, ամեն տարի թոռների, ծոռների համար պատրաստում է տոնական թխվածքաբլիթը համեմունքներով , տոպրակների մեջ դնում նաև մանդարին, կոպեկներ և շոկոլադ: Այս տարի էլ Ժորդանը տատիկից նվերներ է ստացել։

Տատիկ Իվոյի նվերը

Տատիկի Նվերը

Այստեղ հասկացա, որ մեր մանկության ամանորի նվերները միշտ ակտուալ են էստեղ` Էլզասում :

Ամուսինս պատմում է . «Մանկապարտեզում մեզ հետ հողաթափիկ էինք տանում, իսկ կոշիկները թողնում դրսում: Եվ Սուրբ Նիկոլայի օրը, երբ մանկապարտեզից դուրս էինք գալիս, մեր կոշիկների մեջ էին դնում մեր նվերները»:

Այնպես որ, կոշիկի մեջ նվեր թողնել ևս այս տոնից է առաջացել :

Ըստ լեգենդի, Սուրբ Նիկոլայը եղել է հարուստ ընտանիքից, սակայն իր ամբողջ կարողությունը բաժանել է աղքատներին, մանրադրամ և սնունդ դնելով աղքատ երեխաների կոշիկների  մեջ:

Լեգենդն ասում է, որ Սուրբը փրկել է  շատ ծովագնացների կյանք, որոնց համար ևս այս տոնը մեծ կարևորություն ունի։ Այս օրը, Լոթարինգիայում, որտեղ Սուրբը ամենաշատ պաշտելին է և հովանավորը, մեծ երթ է լինում Սան Նիկոլա-դե-պող քաղաքի փողոցում, որը գլխավորում է Նիկոլայի հանդերձանքով պապիկը, իսկ նրա կողքին նաև ցախավելով և մեշոկով ուրվականը , որը փնտրում է «չառ» երեխաներին` պարկի մեջ մտցնելու եւ տանելու համար, մի խոսքով, ամենաիսկական մեշոկ պապի էլի :))

Երթի ընթացքում բաժանվում են քաղցրավենիք և մանդարին երեխաներին, որոնք դուրս են գալիս դիմավորելու Սուրբ Նիկոլային: Հենց այս տոնով էլ բացում են Սուրբ ծննդյան և Ամանորի տոնակատարությունները։

Այս տարի մեր տանը դեկտեմբերի 6֊ը եռակի տոն է . Նշում ենք մեր ամուսնության 2 ամյակը, Սուրբ Նիկոլայի տոնը և վերջապես,  մայրս, որը 4 տարի չի տեսել ոչ ինձ, ոչ հայրիկիս, եկավ Ֆրանսիա և առաջին անգամ տեսավ իր թոռնիկին !! Կյանքում ոչինչ պատահական չի լինում,  վստահ եմ հենց Սուրբ Նիկոլայն է մեր տան հովանավորը։

Այս տարի ամենալավ նվերը հենց նա բերեց ինձ!!

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog