«Ամա՜ն, բալե՛ս, լավ ա գոնե տեսքով ես, առանց սրա էլ քեզ կտանեն». «Ալամեզոն» Բլոգ

«Ամա՜ն, բալե՛ս, լավ ա գոնե տեսքով ես, առանց սրա էլ քեզ կտանեն». «Ալամեզոն» Բլոգ
«Ամա՜ն, բալե՛ս, լավ ա գոնե տեսքով ես, առանց սրա էլ քեզ կտանեն». «Ալամեզոն» Բլոգ

Երբ մեր հարևան տիկին Հռիփսիմեն տեսավ, թե ոնց եմ բլինչիկ պատրաստում, ձեռքով փակեց բերանը ու ասեց.
-Ամա՜ն, բալե՛ս, լավ ա գոնե տեսքով ես, առանց սրա էլ քեզ կտանեն…

Տենց էլ չսովորեցի բարակ, թափանցիկ ու «իդեալական» բլին պատրաստել, բայց փոխարենը հա՛ անարգում եմ սովետական բլինչիկի պատիվը 🙂

Ես տենց էլ չդարձա էն հարսներից, որ ջանասիրությամբ և խնամքով 150 հատիկ բլինչիկի շերտ են պատրաստում Նոր տարվա համար։ Իմ ֆրանսիացի սկեսուրը սթրես կապրեր էդ տեսարանից  Ինքն ընդհանրապես ինձ միշտ է ասում՝ քեզ մի՛ տանջիր: 🙂

Ընդհանրապես, զարմանալի է, որ ֆրանսիացիները բլինի մեջ դնում են ամեն ինչ, բացի մեզ ծանոթ՝ ստանդարտ աղացած մսից։ Ես էլ ոչ հաճախ, բայց պատրաստում եմ փոքրիկ «ավանդական» բլինչիկներ, որոնք շատ են հավանում։ Դեհ, ավանդականի բաղադրությունը ցանկացած «օրինակելի» հարս ինձանից լավ գիտի, իսկ այլընտրանքային բլինի տարբերակը ստորև:

Շերտերի համար 

2 ձու,

1 ճաշի գդալ շաքարավազ,

0,5 թեյի գդալ աղ,

300 մլ կաթ,

2 ճաշի գդալ ձեթ, ալյուր (աչքաչափով, էլի)

Շերտերն անում եմ հաստ, մեծ թավայի մեջ (լավ է, տիկին Հռիփսիմեն Հայաստանում է, չի տեսնում):)

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog