Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութի առնչությամբ կդիմի ՈՒԵՖԱ-ին

Ադրբեջանի ազգային ֆուտբոլի ֆեդերացիան անդրադարձել է Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տեսանյութին։Այս մասին հայտնում է Infocom.am-ը:

Նշենք, որ «Ինտեր»-ը տեսանյութ է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ, որում հայ կիսապաշտպանը նկարել է իր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը:

«Ֆեդերացիան արդեն սկսել է համապատասխան ընթացակարգերը։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստվելուց հետո կուղարկվեն ՈՒԵՖԱ և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի պատրաստած տեսանյութում պատմել է Հայաստանի և իր մասին։