Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել. ՊՆ

Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է։ Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նշենք, որ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը զինված հարձակում է սանձազերծել և դեռ սեպտեմբերի 27-ից թեժ մարտեր են ընթանում: