Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 409 նոր դեպք, մահացել է 29 մարդ

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«COVID-19. Նոյեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, 409 նոր դեպք 7169 թեստավորում 1106 առողջացած 29 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337931 դեպք, որոնցից 315126 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13852 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7514 մահվան դեպք է արձանագրվել:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1439 է: Ընդհանուր կատարվել է 2 356 046 թեստավորում»: