Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով մահացածների թիվը անցել է 43 հազարը. Ermenihaber

Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժների հետևանքով մահացածների թիվը հասել է 43.556-ի: Այս մասին թուրքական TRT-ի եթերում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Վերջինս տեղեկացրել է, որ Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգի Փազարջըք և Էլբիսթան շրջաններում՝ 7.7 և 7.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժներից հետո 7.930 հետցնցում է գրանցվել: Այս պահի դրությամբ աղետի գոտում վնասների գնահատման աշխատանքների 75-80 տոկոսն ավարտվել է: 

Շենքերի փլուզման հետևանքով այժմ դրսում մնացած բնակչության համար հազարավոր դաշտային վրաններ է տեղադրվել: Ըստ Սոյլուի՝ 2 ամսվա ընթացքում նախատեսվում է շուրջ 100 հազար կոնտեյներային տնակներ տեղադրել և աստիճանաբար վրաններում ապաստանած քաղաքացիներին տեղափոխել տնակներ: