ՀՀ ԱԽ քարտուղարը և ՆԱՏՕ-ի ԳԽ հատուկ ներկայացուցիչը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 18-ին հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն ու դրա բազմոլորտ հետևանքները: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրադրության շուրջ: