«Ժողովուրդ». ՀԱԿ-ը բոյկոտելու է խորհրդարանի առաջին նիստը

«Ժողովուրդ». ՀԱԿ-ը բոյկոտելու է խորհրդարանի առաջին նիստը
«Ժողովուրդ». ՀԱԿ-ը բոյկոտելու է խորհրդարանի առաջին նիստը

«Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ամենայն հավանականությամբ, Հայ ազգային կոնգրեսը բոյկոտի մայիսի 31-ին կայանալիք ԱԺ առաջին հանդիսավոր նիստը:

«Կոնգրեսի անդամ 7 պատգամավորները չեն մասնակցի նիստին, որին ներկա է լինելու նաեւ Սերժ Սարգսյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ հավանական է, որ Հայ ազգային կոնգրեսը չմասնակցի նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատգամավորական մանդատները հանձնելու հանդիսավոր արարողությանը:

Սակայն Կոնգրեսում պաշտոնապես ասում են, թե այս հարցում դեռ չկա կոնկրետ որոշում: «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այս հարցը դեռ պետք է քննարկեն»,- գրում է թերթը:

© Medialab.am