Վճարային տերմինալից կատարված գողության փորձը բացահայտվել է

Հունիսի 12-ին, ժամը 05.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ երկու տղա կոտրում են Ազատության պողոտայի 7 շենքի մոտ տեղադրված վճարային տերմինալը:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են բացել Ազատության պողոտայի վճարային տերմինալը:

Ժամը 06.00-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, արարքը կատարելու կասկածանքով, Ազատության պողոտայից բաժին բերման են ենթարկել 28-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Օպել» ավտոմեքենայով, և նրա 22-ամյա ուղևորին։

Առգրավվել է հանցագործության գործիք երկաթե ձողը: 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է, տեղեկացնում է Ոստիկանությունը։
Կատարվում է նախաքննություն: