Լուսահովիտ համայնքի ղեկավարի ոտքն անդամահատել են

Լուսահովիտ համայնքի ղեկավարի ոտքն անդամահատել են
Լուսահովիտ համայնքի ղեկավարի ոտքն անդամահատել են

Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի ղեկավարի՝  Գրիգոր Սարհատյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, նա այս պահին վերակենդանացման բաժանմունքում է:

Սարհատյանի կյանքը փրկելու համար բժիշկները ստիպված են եղել ոտքն անդամահատել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: